Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Օշնավիե քաղաքում ուժայինները առգրավել են զենքի և ռազմական սարքավորումների խմբաքանակ, որը կապում են Իսրայելին առնչակից անջատողական խմբավորումների հետ։
Ինչպես հայտնում է Tasnim գործակալությունը, առգրավվածների թվում են վեց Կալաշնիկով ինքնաձիգ, 28 պահունակ և ռազմամթերք։ Իրանի իշխանությունները չեն հստակեցրել, թե բեռը կոնկրետ ում համար էր նախատեսված և որտեղ է այն հայտնաբերվել։
Իրանի տարածքում գործող անջատողական խմբավորումներին ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր աջակցության մասին հաղորդումներ հայտնվել էին դեռ մարտին։ Այն ժամանակ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդում էին, որ Վաշինգտոնն ու Թել Ավիվը կարող են օգտագործել նման կազմավորումները Իրանի վրա ճնշում գործադրելու, նրա պաշտպանական հնարավորությունները թուլացնելու և ներքին անկայունություն հրահրելու ռազմավարության շրջանակում։
Արևմտյան Ադրբեջանը, որտեղ գտնվում է Օշնավիեն, Իրանի հյուսիս-արևմուտքում է՝ Իրաքի և Թուրքիայի սահմանին։ Տարածաշրջանում է բնակվում քուրդ բնակչության զգալի մասը։




























