Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ավագ որդին՝ հանրապետության կառավարության նախագահի տեղակալ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարար Ախմատ Կադիրովը, պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Չեչնիայի ղեկավարի և կառավարության վարչակազմին։

20-ամյա Ախմատ Կադիրովին շնորհավորել են պետական պարգևի կապակցությամբ՝ ընդգծելով նրա աշխատանքը սպորտի նախարարի պաշտոնում։ Չեչնիայի ղեկավարի վարչակազմում հայտարարել են, որ, չնայած երիտասարդ տարիքին, նա «դրսևորել է իրեն որպես գրագետ ղեկավար» և կարճ ժամանակում հասել բարձր արդյունքների։

Ախմատ Կադիրովը ծնվել է 2005 թվականին։ 2024 թվականին նա գլխավորել է Չեչնիայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարությունը, իսկ 2026 թվականի սկզբին նշանակվել է հանրապետության կառավարության նախագահի տեղակալ։

Չեչնիայի ղեկավարի վարչակազմում նաև հայտարարել են, որ Կադիրովը «արժանապատվորեն աշխատում է» իր պապի՝ Չեչնիայի Հանրապետության առաջին նախագահ Ախմատ-Հաջի Կադիրովի ճանապարհով։