Բացի ՀԱԿ-ից մյուս կուսակցությունների հետ փոխհարաբերություններ, ճշտումներ կան: Այս մասին այսօր` մայիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Լրագրողի հարցին, թե իր կարծիքով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոալիցիա չկազմելու այլընտրանք ունի՞, Գ. Սահակյանը պատասխանեց.. «Ճիշտ բանաձեւը սա է. քաղաքական ուժը կամ իշխանական է լինում կամ ընդդիմություն. միջին չի լինում: Պետք է մտածել երկրի, պետության հետագա ճակատագրի մասին: Գագիկ Ծասռուկյանին ի՞նչ է պատահել, որ մտածի կոալիցիա մտնի՞, թե` ոչ»:
Նա նաեւ նկատեց, որ կոալիցիոն հուշագիրը իրենց համար գործում է, իսկ մյուս կուսակցություններից դեռ հակառակը չեն լսել:



























