Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը մոտ ժամանակում կհայտարարի Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքի գոտու ստեղծման մասին, հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը։
«Իրանի անվտանգության ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ առաջիկա օրերին հորմուզի նեղուցից դուրս կհայտարարվի նոր սահմանափակ մուտքի գոտու մասին»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրությունում։
Ռեզայի խոսքով՝ ցանկացած նավ, որը առանց իրանական իշխանությունների հետ նախնական համաձայնեցման կմտնի այդ շրջան, կներառվի Իրանի պատժամիջոցների ցուցակում։





























