Բյուրեղավանում նախկինում բնակչության շրջանում թունավորման երկու դեպքերի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը): Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՔԿ–ից։

Վարույթները միացվել են մեկ վարույթում: Նշանակվել են համալիր փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չի ստացվել:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 6-ին Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի: Ըստ առողջապահության նախարարության, նրանցից 3-ը բուժօգնություն է ստանում ինֆեկցիոն բաժանմունքում, մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բժշկական օգնություն։

Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի