Բազմաչարչար Նորագավթի էստակադան վստա՞հ եք, որ մենք ենք կառուցում, կարող է բլոգերնե՞րն են կառուցում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հեգնանքով հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով Երևանի ներդրումային ԾԻԳ-ի տնօրեն Անետա Բաբայանին։
Վերջինս նշեց, որ Նորագավթի հատվածի էստակադայի կառուցման մեկնարկը նտրվել է, կապալառուն և վերահսկող կազմակերպություններն հայտնի են և այս շաբաթ մեկնարկելու են շինարարարկան աշխատանքները, քանի որ որոշակի ֆինանսավորում է տրամադրվել Երևանի բյուջեից։
Անետա Բաբայանը կանխատեսեց, որ բլոգերները շուտով կսկսեն նաև դրա մասին խոսել. «Նման փորձեր տեսել ենք։ Անկեղծ ասած, շատ հետաքրքիր է ստացվում, որ բավականին ակտիվ խոսակցության արդյունքներում կառուցվում են ճանապարհներ, սա հետաքրքիր մեթոդ է»,–ասաց նա։
Ավինյանը շարունակեց հեգնանքը. «Խնդրենք, որ էս էստակադան էլ կառուցեն, արագ տեմպ տան էս աշխատանքներին, թե չէ ինչ-որ դանդաղում ենք»։
Բաբայանն էլ խոսք տվեց, որ կհամագործակցեն բլոգերների հետ։











