Սեպտեմբերի 8-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան, 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը կնվազի ևս մի քանի աստիճանով, սակայն արդեն հինգշաբթի կսկսվի դրա աստիճանական բարձրացումը։

«Հայհիդրոմետ»–ից NEWS.am-ին հայտնում են, որ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամին կուժեղանա՝ հասնելով 10-14 մ/վ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +24+26։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +15+20,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +16+19,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +21+24,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +12+16, 

Լոռիում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +18+22,

Տավուշում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +23+27,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +15+19,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+26,

Արարատում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +25+27, 

Արմավիրում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +25+27, 

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +15+19,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +25+29,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +20+23,   

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +15+18։