Այսօր` մայիսի 18-ի առավոտյան, ժամը 7-ի սահմաններում ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռիի մարզի Խնկոյան գյուղում: NEWS.am-ի Լոռիի մարզի թղթակիցը հայտնում է, որ երկաթե մետաղալարով կախվելու միջոցով ինքնասպան է եղել Խնկոյան գյուղի բնակիչ, 38-ամյա Արայիկ Ավետիսյանը: Նա Սարալանջ գյուղում աշխատում էր որպես դպրոցի տնօրեն:
Արայիկ Ավետիսյանը չորս ամիս առաջ էր նշանակվել դպրոցի տնօրեն: Նրան ճանաչողները թղթակցին պատմել են, որ նա մոտ 3 մլն դրամի կենցաղային բնույթի պարտք է ունեցել: Նա ամուսնացած էր, ուներ երեք անչափահաս երեխա, փոքրը 2,5 տարեկան է:
Ավետիսյանն առավոտյան գնացել է կարտոֆիլ ցանելու, սակայն չի վերադարձել: Հարազատներն իջել են հորը եւ գտել մարմինը: Նա որեւէ գրություն չի թողել, եւ դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:




























