Երևանում, այսօր՝ սեպտեմբերի 7–ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երեւանյան լճի հարակից տարածքում, այրվում է խոտածածկ տարածք եւ շինություն։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
Նշենք, որ այս պահին հրշեջները դեռ չեն ժամանել, ՆԳՆ փրկարար ծառայությունից մեզ տեղեկացնում են, որ տեղյակ են հրդեհի մասին։











