Միջազգային դիտորդները Հայաստանում մայիսի 6-ին կայացած ընտրություններին հետեւելիս առաջնորդվել են սեփական երկրների շահերով: Այսօր` մայիսի 18-ին, մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Նրա խոսքով, նրանց նպատակներից մեկը Հայաստանը Ռուսաստանից անջատելն է եւ եթե դա հաջողվի իրականացնել, դա դժբախտություն կլինի: «Մեզ հիմա շոյում են, որպեսզի հետո զիջումներ պահանջեն»,-ասաց Թովմասյանը, հավելելով, որ խոսքը կարող է վերաբերել Ղարաբաղի խնդրում, Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման, նաեւ Ռուսաստանի հետ հարաբերություններին վերաբերող զիջումներին:

Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 6-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնք դրական են գնահատվել ԱՊՀ-ի եւ եվրոպական կառույցների դիտորդական առաքելությունների կողմից: