Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը սեպտեմբերի 4-ին հսկողություն է իրականացրել մայրաքաղաքում գործող «Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի 7 մասնաճյուղերում։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են քաղաքապետարանից:
Հսկողության արդյունքում արձանագրվել է վարչական իրավախախտման 9 դեպք, որից՝
6-ը՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի, 3-ը՝ չթույլատրված ապրանքատեսակի՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի վերաբերյալ։ Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:




























