2026 թվականի սկզբից անտառային հրդեհները Եվրոպայում ոչնչացրել են մոտ 648 հազար հեկտար տարածք, հետևում է ԵՄ Միացյալ հետազոտական կենտրոնի տվյալներից։ Սա ավելի քիչ է, քան մեկ տարի առաջ, երբ նույն ամսաթվի դրությամբ այրվել էր գրեթե 995 հազար հեկտար, սակայն Հարավային Եվրոպայի բազմաթիվ երկրներում ցուցանիշները զգալիորեն գերազանցում են վերջին երկու տասնամյակների միջին մակարդակները։
Ամենից շատ տուժել է Իսպանիան, որտեղ կրակից ոչնչացվել է ավելի քան 295 հազար հեկտար, փոխանցում է Bild-ը։ Ֆրանսիայում այրվել է մոտ 96,5 հազար հեկտար՝ 14,8 հազարի միջին ցուցանիշի պայմաններում, Իտալիայում՝ գրեթե 105 հազար հեկտար՝ մոտ 57 հազարի միջին արժեքի դիմաց։ Միաժամանակ Պորտուգալիայում և Հունաստանում հրդեհների տարածքը, ընդհակառակը, եղել է բազմամյա միջինից ցածր։
Հետազոտողները ծանր սեզոնը կապում են շոգի վաղ ալիքների և ուժեղ երաշտի հետ։ Լրացուցիչ գործոն է դարձել խոնավ ձմեռային շրջանը․ այն նպաստել է խոտի և այլ բուսականության բուռն աճին, որը ամռանը չորացել և վերածվել է հրդեհի վառելիքի։ Ընդ որում, հրդեհների մեծամասնության անմիջական պատճառը շարունակում են լինել մարդիկ՝ անզգուշության կամ հրկիզումների պատճառով։




























