2026 թվականի առաջին 7 ամիսներին Վրաստանի հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտահանումից ստացված հասույթը կրկնապատկվել է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Այս ընթացքում երկիրը վաճառել է 2 224 տոննա արտադրանք՝ 8 միլիոն 776 հազար դոլար արժողությամբ։ Արտահանումն աճել է 129%-ով։ Սա ներառում է ինչպես տեղական արտադրության ապրանքների արտահանումը, այնպես էլ ներմուծված ապրանքների վերաարտահանումը։
Հայաստան է վաճառվել 343 տոննա հաց և թխվածք՝ 1,6 միլիոն դոլարի չափով։





























