Թուրքիան պատրաստվում է էապես ավելացնել ռազմական ծախսերը։

2027–2029 թվականների նոր միջնաժամկետ ծրագրի համաձայն, պաշտպանական ծախսերի համար լրացուցիչ միջոցները կավելացվեն 229%-ով։

Անկարան ֆինանսավորման ավելացումը նախևառաջ կապում է սեփական պաշտպանական արդյունաբերական ներուժի զարգացման հետ, տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները։

Կառավարությունը նպատակ է դրել ստեղծել տեխնոլոգիաներ երկրի ներսում, նվազեցնել կախվածությունը արտաքին մատակարարումներից և արտադրել բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանք։