Աշխատանքի օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորին, այդ թվում՝ արմատական ձախակողմյան խելագարներին, կոմունիստներին և դեմոկրատներին, որոնք ամեն ինչ կանեն՝ մեր երկիրը կործանելու համար, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Տասը տարվա պայքարից հետո այս խելագարները վերջապես պետք է ընդունեն, որ ձեր սիրելի նախագահը (Ես՛) գիտի՝ ինչպես հաղթել։ Նրանք արդեն պիտի ուժասպառ եղած լինեին, բայց, ցավոք, այդպես չէ։

Նրանք պատրաստվում են վերջին փորձն անել՝ Ամերիկան կործանելու համար, բայց մենք դա թույլ չենք տա։ Մենք կհաղթենք միջանկյալ ընտրություններում և ԿՓՐԿԵՆՔ ԱՄԵՐԻԿԱՆ»։ — նշել է նա։