Երկուշաբթի պաշտոնապես ավարտվել է Ռուսաստանի հետ Ֆինլանդիայի արևելյան սահմանի երկայնքով 200 կիլոմետր երկարությամբ պատնեշի կառուցումը, հայտնել են ֆիննական ԶԼՄ-ները։

Ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը հայտարարել է, որ ապագայում կարող է անհրաժեշտություն առաջանալ ընդլայնել պատնեշով պաշտպանված գոտիները։

Ֆինլանդիայի և Ռուսաստանի սահմանը ձգվում է 1340 կիլոմետր, ինչը ամենաերկար սահմանն է, որ ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի որևէ անդամ երկիր կիսում է Ռուսաստանի հետ։

Ռանտանենը նշել է, որ պատնեշի կառուցումն անհրաժեշտ էր, քանի որ Եվրոպայում անվտանգության իրավիճակը զգալիորեն փոխվել է Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։