Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Ուկրաինայի հարցում առաջնորդները համաձայնել են հրադադարի ուղղությամբ աշխատանքը շարունակելու անհրաժեշտության շուրջ։ Բերնհեմը վերահաստատել է Մեծ Բրիտանիայի աջակցությունը Ուկրաինային և ԱՄՆ-ի առաջնորդությամբ վերջերս կայացած խաղաղ բանակցություններին։

Բացի այդ, Մեծ Բրիտանիայի վարչապետը ներկայացրել է Մեծ Բրիտանիայի հանձնառությունը Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ ընդգծելով «երկու պետությունների ստեղծման» միջոցով հարցի լուծման, «Հորմուզի նեղուցի աշխատանքի վերականգնման և այն բանի ապահովման կարևորությունը, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չի բերի»

Կողմերը հույս են հայտնել, որ շուտով նոր հանդիպում կկայանա։