ԱՄՆ-ի կողմից իրականացվող տնտեսական խեղդման քաղաքականության հետևանքով Կուբային հասցված վնասը կազմում է 8,083 մլրդ դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է և 7%-ով ավելի բարձր է, քան նշվել էր նախորդ զեկույցում։ Այս մասին հայտարարել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը, հայտնում են ԶԼՄ-ները։

Նա դատապարտել է ԱՄՆ-ի գործողությունները, որոնք անմիջականորեն ազդում են Կուբայի բնակչության կյանքի որակի վրա՝ շոշափելով այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են սննդամթերքը, ջրամատակարարումը, էլեկտրաէներգիայի հասանելիությունը, առողջապահությունը, կրթությունը և տրանսպորտը։