Իտալացի գիտնականները  պնդում են, որ իրենց հաջողվել է ենթադրյալ Տունգուսյան երկնաքարի հատված գտնել: Ենթադրյալ երկնաքարի քարե հատվածը հայտնաբերվել էր Կրասնոյարսկի երկրամասի Չեկո լճում` երկնաքարի եւ Երկրի բախման ենթադրյալ վայրից 8 կմ հեռավորության վրա:

Դեռ 2008թ. իտալացի գիտնականները հայտարարել էին, որ Չեկո լիճն առաջացել է երկնաքարի անկման արդյունքում: Նրանց հիպոթեզի օգտին է խոսում այն փաստը, որ ավազանն ունի ձգված, մի փոքր էլիպսաձեւ տեսք, որն զգալի տարբերվում է սիբիրյան մյուս լճերին բնորոշ հարթ ձեւից:

Տունգուսյան աղետը տեղի է ունեցել 1908 թվականի հունիսի 30-ին` Պոդկամեննայա Տունգուսկա գետի ջրամբարում: Առավոտյան 7-ի սահմաններում Ենիսեյի տարածքում հարավ-արեւելքից դեպի հյուսիս-արեւմուտք արեգակի կողմից հրե գունդ է թռել: Այն տեսանելի էր արեւելյան Սիբիրի հսկայական տարածքում` Լենայի եւ Պոդկամեննայա Տունգուսկա գետերի միջին հատվածում: Գնդի տեսանելիության գոտին կազմել է շուրջ 600 կմ:

Մինչդեռ, ամերիկացի գիտնականները պնդում են, որ Տունգուսյան երկնաքարն իրականում գիսաստղ է եղել, ըստ էության սառցե ահռելի կտոր, որը հալվել է Երկրի հետ բախումից հետո, գրում է  «Վելիկայա Էպոխա» թերթը: