Ուելսի փոքր Մոնմութ քաղաքը, որտեղ ծնվել է անգլիական թագավոր Հենրիխ 5-րդը, դարձել է աշխարհում առաջին «Վիկիպեդիա-քաղաքը»:
Նրա բոլոր բնակիչները, ինչպես եւ զբոսաշրջիկները կարող են իրենց սմարտֆոնների միջոցով սկանավորել շտրիխ-կոդերով ցուցանակները, որ կախված են տեսարժան վայրերում եւ միանգամից հայտնվել Wikipedia կայքի համապատասխան հոդվածներում:
Հոդվածները հասանելի են 26 լեզուներով: «Մոնմութպեդիա» անվանումը ստացած նախագիծը մեկնարկել էր կես տարի առաջ: Դրա շնորհիվ այժմ ողջ քաղաքում հասանելի է անվճար Wi-Fi-ը:
Հոդվածների թողարկմամբ եւ թարգմանություններով զբաղվում են տեղացիները:
Wikipedia-ի հիմնադիր Ջիմի Ուեյլսը հույս է հայտնել, որ նման քաղաքներ կհայտնվեն ողջ աշխարհում:




























