Ինդոնեզական փրկարարները դադարեցնում են Sukhoi Superjet -100 ռուսական օդանավի վթարի զոհերի մարմնի մնացորդների որոնումները: Այդ մասին հայտնել է Ինդոնեզիայի որոնողափրկարարական Ազգային վարչության ղեկավար Մադյա Դարյաթմոն:
Ըստ նրա` նրանք պատրաստ են օգնել ռուսական փրկարարներին շարունակել ինքնաթիռի բեկորների հավաքումն ու տարհանումը, եթե նրանք ցանկանում են այն շարունակել:
Մայիսի 18-ին ռուսական փրկարարների 10 ջոկատ ուղղաթիռից իջեցվել էր Սալակ լեռան լանջին, որին բախվել էր ինքնաթիռը:
Ռուսներին ուղեկցում է ինդոնեզական 6 հատուկ ջոկատայիններից եւ ծովայիններից բաղկացած որոնողափրկարարական խումբը:
Նրանք որոնում են SS-100-ի զոհերի մարմինների մնացորդները եւ պարամետրային ձայնագրիչը, հայտնում է NEWSru.com-ը:
Ավելի վաղ հայտնվել էր, որ ինդոնեզական փրկարարները մայիսի 17-ից ավիավթարում զոհվածների մարմինների այլեւս ոչ մի մնացորդ չեն գտել: Որոնողական աշխատանքների սկզբից տարհանվել է ընդամենը 41 բեռնարկղ:
Մայիսի 18-ին տեղական ոստիկանությունը հայտնել է աղետի 15 զոհերի ճանաչման մասին, այդ թվում 13 ինդոնեզացիների եւ երկու արտասահմանցիների: Ընկած ինքնաթիռում եղել են 45 մարդ` անձնակազմ` 8 մարդ, Ռուսաստանի քաղաքացիներ, Ինդոնեզիայի 35 քաղաքացիներ, ինչպես նաեւ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի մեկական քաղաքացի:
Sukhoi SuperJet-100-ն աղետի էր ենթարկվել մայիսի 9-ի առավոտյան` Սալակ լեռան լանջին, ինդոնեզական Յավա կղզու արեւմուտքում` ցուցադրական թռիչքի ժամանակ:




























