Թայվանի ոստիկանությունը ձերբակալել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի Չժոու Գունգունին, ում մոտ փայլաթիթեղի մեջ փաթաթված մարդկային 6 էմբրիոններ են հայտնաբերել: Ոստիկանությունը փորձում է պարզել դրանց ծագումը: Դեռեւս չի կարելի վստահությամբ ասել, թե դրանք վիժման, թե աբորտի արդյունք են:
Տղամարդը էմբրիոնները գնել էր մի քանի օրա առաջ` վճարելով 6,5 հազար դոլար: Նա մտադիր է եղել վերավաճառել դրանք Թայվանում 6 անգամ թանկ գնով: Կասկածյալի խոսքով, մարդիկ, ում պետք է վաճառեր էմբրիոնները, հավատում են, որ դա իրենց հաջողություն ու հարստություն կբերեն:
«Նովի ռեգիոնը» նշում է, որ այդ երկում որոշ համայնքներում հավատալիք կա, որ մարդկային էմբրիոնների պահպանումը հաջողություն է բերում դրա սեփականատիրոջը:




























