Ռուսաստանը նկատողություն է արել Ռուսաստանում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին այդ երկրում հակառուսական խորհրդաժողովներ անցկացնելու կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Նա հիշեցրել է, որ մայիսի 12-13-ին Ստամբուլում հակառուսական բնույթի միջոցառումների շարք է կայացել, որոնց ընթացքում Ռուսաստանի հասցեին անթույլատրելի հայտարարություններ են եղել: «Ընդ որում, այդ հավաքույթները տեղի են ունեցել թուրքական իշխանությունների թողտվությամբ»,- նշել է դիվանագետը:

«Տարակուսանք է հարուցում Ստամբուլում Կովկասի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովի հռչակագրի ընդունումը, որում ասվում է «Ռուսաստանի եւ նրա աջակիցների դեմ կովկասյան լեռներում Դոկու Ումարովի գլխավորած մոջահեդների սրբազան պատերազմին աջակցելու» մասին: