Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան է նշանակվել Թաշա Հարիսին։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են դեսպանությունից: 

«Թաշան ավելի քան քսան տարվա դիվանագիտական փորձ ունի և Երևանում աջակցելու է ՄԹ-Հայաստան ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը։ 

Նա նաև ցանկանում է հայերեն սովորել և բացահայտել Հայաստանի պատմությունը, մշակույթն ու բնաշխարհը»,- ասվում է դեսպանության տարածած հաղորդագրությունում