Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր՝ սեպտեմբերի 8–ին, տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Դավիթ Խուդաթյանը։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Նախարարը նախ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ փոխնախարար Դավիթ Իվանյանին և մաղթել արդյունավետ աշխատանք։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախարարության սահմանած առաջնահերթություններին, կատարողական ցուցանիշներին։
Նախարարը կարևորել է սահմանված աշխատանքները պատշաճ և ժամանակին իրականացումը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին վերաբերող մի շարք այլ հարցեր։




























