Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր՝ սեպտեմբերի 8–ին, ոստիկանների ուղեկցությամբ եկավ դատարան։

Նա լրագրողներին հայտնեց, որ դատարանի կողմից սահմանափակում է կիրառված իր խոսքի նկատմամբ. «Չի կարելի խոսել. Կարմիր է տված»,–ժպիտով ասաց նա։

 Հարցին՝ ինչպիսի՞ն է տրամադրությունը, Ղուկասյանը պատասխանեց. «Փառք Տիրոջը»։

Հիշեցնենք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առաջադրվել են մի քանի քրեական մեղադրանքներ, այդ թվում՝ կաշառք պահանջելու, դատարանում արված հայտարարությունների հիման վրա՝ խուլիգանության ու սահմանադրական կարգը փոխելու կոչերի համար։ Ղուկասյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում և դրանք որակում է որպես քաղաքական հետապնդում։