Սեպտեմբերի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Մարիամ Ն․-ի վարած «Chevrolet Volt» և 51-ամյա Արայիկ Պ․-ի վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ խոտածածկույթի վրա և բախվել ծառին, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդներին և Արայիկ Պ․-ի ուղևոր, Երևանի բնակիչ 65-ամյա Սոֆյա Ն․-ին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, այնուհետև Սոֆյա Ն․-ին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ վարորդները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրենք չեն տուժել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։





























