Շոտլանդիայի ամենահին Սենթ-Էնդրյուս համալսարանում մեկնարկել է Հարրի Փոթերի հեքիաթներին նվիրված միջազգային գիտական խորհրդաժողովը:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, վկայակոչելով Telegraph-ը, միջոցառմանը մասնակցում է 60 գիտնական աշխարհի տարբեր երկրներից: Խորհրդաժողովի շրջանակներում գիտնականները զեկույցներ են ներկայացնելու խնդիրների մասին, որ իր գրքերում արծարծել է Ջոան Ռոուլինգը, այդ թվում` կռապաշտության, բրիտանացիների ինքնության, Ջոան Ռոուլինգի վրա Լյուիս Քերոլի եւ Ջոն Թոլքիենի ազդեցության մասին:

Գիտական զեկույցները հրապարակվելու են գիտական հոդվածներում: Գիտաժողովին հայ գիտնականների մասնակցության մասին տեղեկություններ չկան: