Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը միշտ էլ դեմ է եղել պատերազմին՝ հակամարտությունների հրահրումից հրաժարվելը համարելով ժողովրդի շահերի պաշտպանության և տարածաշրջանային անվտանգության ապահովման գլխավոր պայման, հայտնում է Mehr-ը։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Իրանը մինչ օրս վճռականորեն դիմակայել է ագրեսիային և «ողջ ուժով» կշարունակի դիմադրությունը, քանի դեռ թշնամին լիովին չի զղջացել։

Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը կշարունակի պաշտպանել իրանցի ժողովրդի իրավունքներն ու շահերը՝ միաժամանակ պահպանելով հետագա ագրեսիային դիմակայելու պատրաստակամությունը։