ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր Դուբայում հանդիպել է նաև «Bluemart» առևտրային խոշորագույն ցանցի ղեկավարության հետ։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
«Bluemart»-ը Մերձավոր Արևելքում ստեղծված առաջատար հիպերմարկետների և սուպերմարկետների ցանց է, որն առաջարկում է բարձրորակ ապրանքներ՝ աշխարհի տարբեր երկրներից։ «Bluemart»-ը նաև զարգացնում է առցանց վաճառքը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ցանցի հետ համագործակցության, ինչպես նաև առևտրային ցանցի հիպերմարկետներում հայկական արտադրանքի ներկայացվածության հնարավորությունները։





























