Ամերիկյան Hewlett-Packard ընկերությունը մտադիր է 25-30 հազար աշխատակիցների ազատել աշխատանքից:
Ինչպես հաղորդում է BFM.ru-ն` վկայակոչելով Bloomberg-ը, աշխատանքից ազատումները կարող են տեւել 6 ամսից մինչեւ մեկ տարի:
AllThingsD-ի աղբյուրները նշում են, որ աշխատակիցների մի մասին կառաջարկվի թոշակի գնալ:
ISI Group-ի վերլուծաբան Բրայան Մարշալի գնահատմամբ, 18 հազար մարդու աշխատանքից ազատումը կօգնի տնտեսել 1,2 մլրդ դոլար, իսկ ընկերության բաժնետոմսերի տարեկան եկամուտը ավելացնել 0,5 ցենտով:



























