Եվրամիությունը համաձայնեցրել է բացառություն, որն Ուկրաինային հնարավորություն կտա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար անհրաժեշտ բաղադրիչներ գնել։ Դրա մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Ըստ նրա՝ ԵՄ անդամ պետությունների համաձայնեցրած որոշումը Ուկրաինային հնարավորությոն կտա տրամադրել հաջորդ տրանշը՝ 3,2 միլիարդ եվրոյի չափով։ Այդ միջոցները Կիևին կօգնեն ուժեղացնել օդային տարածքի պաշտպանությունը ռուսական հարձակումներից։

Ֆոն դեր Լայենը նշել է, որ նոր տրանշը լրացնում է Ukraine Support Loan ծրագրի շրջանակում արդեն հատկացված 8,4 միլիարդ եվրոն, դրանց թվում՝ հակաօդային պաշտպանության կարիքների համար։

«Մենք կշարունակենք աշխատել ձեռք ձեռքի տված՝ Ուկրաինային աջակցելու և Եվրոպայի պաշտպանունակությունն ամրապնդելու համար»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։