Բաշկիրիայի նախագահ Ռուստեմ Համիթովը պատրաստ է այցելել Հայաստան: Այդ մասին հայտարարվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի հետ հանդիպմանը: Դեսպանը Ուֆա է ժամանել` մասնակցելու «Մեծ քիմիա» միջազգային համաժողովին:

Բաշկիրիայի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռուստեմ Խամիտովը ընդգծել է բիզնես-շփումների հաստատման կարեւորությունը եւ հաստատել Բաշկիրիայի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների օգնության քաղաքականությունը:

Ռուստեմ Խամիտովը նաեւ ընդգծել է, թե պատրաստ է այցելել Հայաստան: «Հենց հասկանալի լինի բարձր մակարդակով նման հանդիպումների հնարավորությունը, մենք կգնանք»,- ասել է նա:

Օլեգ Եսայանը իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ նշել, թե տպավորված է համաժողովից: