Ամերիկյան գիտնականները թեսթ են մշակել, որի շնորհիվ կարելի է գտնել մարդկանց, որոնք գտնվում են շիզոֆրենիայի զարգացման ռիսկի խմբում: Թեսթի հիմքում գենետիկ սքրինինգն է:
Ինչպես հայտնում է MEDdaily.ru-ն` վկայակոչելով WebMD-ն, չորս տարբեր խմբերի վրա արդեն փորձարկել են գենետիկ մարկերների համալիրը, արդյունքները տպավորիչ են եղել, 3-ից 2 դեպքում հայտնաբերվել են շիզոֆրենիայի այս կամ այն տեսակը:
Շիզոֆրենիան գենետիկ վարիացիաների համալիր է առաջ բերում, որոնք ազդում են ուղեղի, սթրեսների եւ շրջակա միջավայրի գործոնների վրա: Շեղումների արդյունքում մարդու մոտ հալյուցինացիաներ, պարանոյա, մտածողության ընթացքի խանգարումներ են հայտնվում: Ընդ որում, գեները չեն որոշում ճակատագիրը 100 տոկոսով, քանի որ մարդու ուղեղը կարող է այլ կերպ աշխատել:




























