ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է մոնտաժված տեսանյութ, որը տպավորություն է ստեղծում, թե Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն անտեսել է մի տղամարդու, որը միապետի այցի ժամանակ կորցրել էր գիտակցությունը, եզրակացրել է BBC News հեռուստաալիքը։
Թրամփի հրապարակած կադրերում, որոնք ուղեկցվում են այլ համաշխարհային առաջնորդների մասնակցությամբ դրվագների ընտրանիով, Չարլզ III-ը, որն այն ժամանակ դեռ Ուելսի արքայազնն էր, իբր ուսերը թոթվում է և հեռանում ընկած տղամարդուց։ Սակայն տեսանյութը խմբագրված է եղել․ դրանից կտրել էին շարունակությունը, որտեղ ապագա թագավորը մնում է տղամարդու կողքին և օգնում նրան բժշկական օգնություն ստանալ։
Միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի հուլիսին՝ Չարլզի Բրիստոլում Asda ցանցի բաշխիչ կենտրոն կատարած այցի ժամանակ։ Տեսագրության ամբողջական տարբերակը ցույց է տալիս, որ Ուելսի արքայազնը ձեռքը մեկնել է աշխատակցին, երբ նա սկսել է ընկնել, ապա մնացել է մոտակայքում, մինչ նրան օգնություն էին ցուցաբերում։ Ավելի ուշ Չարլզին լուսանկարել են այդ տղամարդու հետ զրուցելիս։
Չարլզի ազգական Սիլվիա Լառյեն WTVJ հեռուստաալիքին հայտնել է, որ 80-ամյա Մարիո Լամարը փորձառու օդաչու էր և Բահամներում «սովորականի պես» թռիչք էր կատարում։ Նրա կինը և երկու թոռները գտնվում էին օդանավում։
Թրամփի հրապարակած երեք րոպեանոց տեսանյութը սկսվում է կադրերով, որտեղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի թիկունքում Ելիսեյան պալատում ընկնում է պատվո պահակախմբի մի աշխատակից։ Այնուհետև ցուցադրվում են ԱՄՆ նախկին նախագահներ Ջո Բայդենի և Բարաք Օբամայի մասնակցությամբ դրվագներ, որոնք ներկայացվում են որպես զինվորականների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումներ։
Դրանից հետո տեսանյութն անցնում է հենց իր՝ Թրամփի մասնակցությամբ կադրերին․ նա ողջունում է զինծառայողներին, բարձրացնում է ամերիկացի ծովային հետևակի զինծառայողի ընկած գլխարկը, մասնակցում է զոհված զինվորականների վերադարձի արարողությանը և շփվում նրանց ընտանիքների հետ։
Որոշ կադրերում հայտնվում են «Թրամփի այն կողմը, որը ձեզ չեն ցույց տալիս» և «ժողովրդի նախագահ» գրությունները։ Տեսանյութում հնչում է Քրիստինա Փերիի A Thousand Years երգը։
Բուքինգհեմյան պալատը հրաժարվել է մեկնաբանել հրապարակումը։ Սպիտակ տանը մեկնաբանության հարցմանը չեն պատասխանել։
Միաժամանակ Թրամփը բազմիցս խոսել է Չարլզ III-ի հետ լավ հարաբերությունների մասին։ Ապրիլին բրիտանական միապետի և թագուհի Կամիլայի՝ ԱՄՆ կատարած պետական այցից հետո նա Չարլզին անվանել է «ամենամեծ թագավորը, ըստ իս»։





























