Իրանի Խարգ կղզում մի քանի պայթյուն է որոտացել, դրանց թվում՝ նավահանգստի շրջանում, հայտնում է Mehr գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ պայթյունների պատճառների կամ աղբյուրի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն առայժմ չի հաղորդվել։

Միաժամանակ Fars գործակալությունը հայտնել է Իրանի հարավում՝ Ջասքի շրջանում, պայթյունի ձայնի մասին։ Դա տեղի է ունեցել Խարգ կղզում ավելի վաղ լսված պայթյունների մասին հաղորդումներից հետո։

Դեպքի պատճառներն առայժմ անհայտ են։