Հորդանանը հայտարարել է, որ Իրանից իր ուղղությամբ արձակվել է 20 բալիստիկ հրթիռ, որոնցից 18-ը խոցվել են հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, իսկ երկուսը ընկել են բնակավայրերից դուրս, հաղորդում է Reuters գործակալությունը։
«Հորդանանը հայտարարել է, որ Իրանից իր տարածքի ուղղությամբ արձակվել է 20 բալիստիկ հրթիռ... ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 20 իրանական հրթիռներից 18-ը, երկուսը ընկել են բնակավայրերից հեռու գտնվող շրջաններում»,- հաղորդում է գործակալությունը։
Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել, նշվում է նյութում։





























