Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO) հայտնել է Հորմուզի նեղուցում առևտրային նավի հետ կապված միջադեպի մասին՝ պայմանավորված տարածաշրջանում ռազմական ակտիվությամբ։

«UKMTO-ն հաղորդում է ստացել Հորմուզի նեղուցում գտնվող առևտրային նավի վերաբերյալ։ Հաղորդումները ցույց են տալիս, որ նավը ենթարկվել է ազդեցության՝ տարածաշրջանում շարունակվող ռազմական ակտիվության շրջանակում», - հայտնել է վարչությունը X սոցիալական ցանցում իր էջում։

Ինչպես նշվում է, իշխանությունները տեղյակ են միջադեպի մասին, ընթանում է հետաքննություն։