Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Կառավարությունից NEWS.am—ին հայտնում են, որ վարչապետը Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին: 

Փաշինյանն ինքը սոցցանցի իր էջում ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել և գրել. «Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, որտեղ հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ»։

Տեսանյութից երևում է, որ նա մեկնում է սովորական ինքնաթիռով, այլ ուղևորների հետ։