Հարավկորեական հսկա Samsung Electronics-ն ստացել է Galaxy S III սմարթֆոնի 9 միլիոն օրինակի նախնական պատվեր` ամբողջ աշխարհի ավելի քան հարյուրավոր օպերատորներից:

Ինչպես Reuters-ին  հղում անելով  հաղորդում է  CNews.ru-ն, սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող Samsung գործարանը Հարավային Կորեայում ներկայումս աշխատում է առավելագույն հզորությամբ` թողարկելով ամսական 5 միլիոն սմարթֆոններ:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Samsung Electronics ընկերությունը մայիսի սկզբին Լոնդոնում կայացած միջոցառման ժամանակ ներկայացրել էր  երկար սպասված նորույթը` Samsung Galaxy S III նոր ֆլագմանյան սմարթֆոնը: Այն ունի 4,8-դյույմանոց դիսփլեյ` 1280 x 720 կետայնությամբ, 4-միջուկով պրոցեսորով եւ Android-ի վերջին տարբերակով: Սարքավորման կորպուսը մնացել է պլաստմասե:

Հիմնական տեսախցիկի թողունակությունը մնացել է նույնը` 8 ՄՊ, իսկ ճակատային տեսախցիկինը` 1,9 ՄՊ:

 Galaxy S III-ի անոնսը հաջորդեց Samsung-ի` բջջային Օլիմպոսի գագաթին հայտնվելուն: Առաջին եռամսյակի տվյալներով, ընկերությունը երկրորդ տեղ է մղել Nokia-ին: