Մայիսի 21-24-ը Երեւանում Սանկտ Պետրեբուրգի օրերի շրջանակում կանցկացվեն որակավորման բարձրացման դասընթացներ` Երեւանի, Գյումրու, Վանաձորի եւ Գավառի ռուսաց լեզվի եւ ժուռնալիստիկայի ֆակուլտետների ռուսաց լեզվի ամբիոնների դասախոսների, ինչպես նաեւ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների համար: Այն կազմակերպվում է Սանկտ Պետերբուրգի կառավարության արտաքին կապերի կոմիտեի եւ Երեւանի քաղաքապետարանի համաձայնությամբ` Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության աջակցությամբ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» նեկյացուցչությունից, դասընթացները կվարեն ռուսաց լեզվի եւ գրականության ոլորտում առաջատար մասնագետները Սանկտ Պետերբուրգից:




























