ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն իր այսօրվա՝ սեպտեմբերի 9–ի նիստում հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանին։
ՔՊ-ական 6 պատգամավոր դեմ քվեարկեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածությանը։
Նշենք, որ Վրույր Այվազյանին 2018-21 թթ եղել է Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի խորհրդական, տնտեսական զարգացման պատասխանատու, 2021-26 թթ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։
Ներկայացնելով Վրույր Այվազյանի կենսագրությունը և հիմնական գործառույթը՝ «Ուժեղ Հայաստանից» Տիգրան Աբրահամյանն ասաց, որ հանձնաժողովի նախագահի ընդդիմադիր տեղակալը կնպաստի խորհրադարանկան վերահսկողության և հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարեց որ, եթե չի սխալվում, ապա ըստ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի, 5-օրվա ընթացքում ընդդիմադիր խմբակցությունը կարող է առաջադրելնոր թեկնածու։




























