ԿԺԴՀ զինծառայողները վերջին մեկ ամսվա ընթացքում ավելի քան 20 անգամ հատել են Հարավային Կորեայի հետ ռազմական դեմարկացիոն գիծը։ Այս մասին, հղում անելով Կորեայի Հանրապետության ԶՈւ շտաբների պետերի միացյալ կոմիտեին, հայտնել է Yonhap գործակալությունը։

Տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի սկզբից նման միջադեպերի ընդհանուր թիվը կազմել է 17։ Հարավկորեական կողմը, որպես կանոն, ընդգծում էր, որ ռազմական դեմարկացիոն գծի նման հատումները չի դիտարկում որպես միտումնավոր գործողություններ։

ԿԺԴՀ զինված ուժերը 2024 թվականից լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացնում սահմանամերձ գոտու ամրապնդման ուղղությամբ, ներառյալ արգելափակոցների կառուցումը, ականապատումը, տարածքի մաքրումը, ինչպես նաև խիտ բուսականությամբ շրջաններում պարեկության ուժեղացումը։

«Ընթացիկ տարում աշխատանքներն իրականացվում են նախկինում չընդգրկված հատվածներում, ինչի հետևանքով արձանագրվել են խախտումներ։ Մենք հյուսիսկորեացի զինվորականների գործողությունները չենք գնահատում որպես գործողությունների բնույթի փոփոխության կամ որևէ հատուկ ակտիվության արդյունք»,- նշել է Հարավային Կորեայի ԶՈւ շտաբների պետերի միացյալ կոմիտեի ներկայացուցիչը։