2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալը նվազել է 6,7%-ով։ Սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքի մասին հաշվետվության քննարկման ժամանակ, այս մասին հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Ընդ որում, ինչպես նշել է նախարարը, ներմուծումն աճել է 4%-ով։
«6 ամսում առևտրային հաշվեկշիռը վատթարացել է 480 մլն դոլարով, ինչը տոկոսային արտահայտությամբ կազմում է 20%»,- ասաց նախարարը՝ պատասխանելով ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին։





























