ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն այսօր՝ սեպտեմբերի 9–ին, ընտրվեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:
Մարիա Կարապետյանը շնորհակալություն հայտնեց թիմին՝ իր թեկնածությունն առաջադրելու համար։ Նա իր ելույթում մի շարք շեշտադրումներ կատարեց Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ։
Մասնավորապես, նա անդրադարձավ Արտաքին գործերի նախարարության անվան փոփոխությանը։ Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։
Մարիա Կարապետյանն ասաց, որ նախարարության անվան փոփոխությունը պետք է արտացոլվի նաև խորհրդարանական գործունեության մեջ։
«Նախարարության անվանման փոփոխությունը ուղերձ է առ այն, որ Հայաստանի միջազգային հարաբերությունները պետք է ավելի անմիջականորեն ծառայեն մեր երկրի տնտեսական զարգացմանը և քաղաքացիների բարեկեցությանը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։





























