Մեծ Բրիտանիայի օդային երթևեկության կառավարման համակարգում տեղի ունեցած խափանման պատճառով երկու օրում չեղարկվել է ավելի քան 1900 չվերթ։ Այս մասին, վկայակոչելով ավիացիոն վերլուծություններ իրականացնող Cirium ընկերության տվյալները, հայտնում է The Guardian-ը։
«Երեկ Ազգային օդային երթևեկության ծառայությունում տեղի ունեցած համակարգային խափանումից ի վեր՝ մինչ այսօր առավոտյան ժամը 5-ը, չեղարկվել է ընդհանուր առմամբ ավելի քան 1900 չվերթ», — նշված է հոդվածում։
Թեև տեխնիկական խնդիրն արդեն կարգավորվել է, չվերթերի հետ կապված քաոսը շարունակվում է երկրորդ օրն անընդմեջ: Բացի այդ, բազմաթիվ չվերթեր հետաձգվել են, ինչն անհանգստություն ու անհարմարություն է պատճառել տասնյակ հազարավոր ուղևորների։





























