2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմել է 5 տրլն 116 մլրդ դրամ (13 մլրդ 901 մլն դոլար)։ Այս մասին սեպտեմբերի 9-ին, Հայաստանի Հանրապետության 2026 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ընթացքի մասին հաշվետվության քննարկման ժամանակ, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Միևնույն ժամանակ, նախորդ տարեվերջի համեմատ, Հայաստանի պետական պարտքի ցուցանիշները՝ արտահայտված հայկական դրամով և դոլարով, նվազել են համապատասխանաբար 3,5%-ով (186,7 մլրդ դրամով) և 0,04%-ով (5,1 մլն դոլարով)։

«Պետական պարտքի կառուցվածքում 2 տրլն 440 մլրդ դրամը (6 մլրդ 629 մլն ԱՄՆ դոլար) արտաքին պարտքն է, իսկ 2 տրլն 677 մլրդ դրամը (7 մլրդ 272 մլն դոլար)՝ ներքին պարտքը»,- ավելացրել է Հովհաննիսյանը։