ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ: Այդ մասին վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ կից տեսանյութ հրապարակելով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:

Վարչապետը Փարիզում մասնակցելու է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին: Հայաստանի ղեկավարը սոցցանցի իր էջում ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել, տեղեկացրել, որ հանդիպելու է նաև նախագահ Մակրոնի հետ։