Երեւանում կայանալու է Ռուսական կինոյի շաբաթը: Միջոցառումն անցկացվելու է «Մոսկվայի տանը» մայիսի 23-28-ին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց «Մոսկվայի տուն» կենտրոնի մամուլի քարտուղար Արմինե Ղազարյանը, Ռուսական կինոյի շաբաթվա շրջանակներում ներկայացվելու է հինգ ֆիլմ` նկարված 2011թ.:
Ռուս կինեմատոգրաֆիստները կներկայանան տարբեր ժանրերի ֆիլմերով, Սերգեյ Մախովիկովի «Լուռ հենակետ» ռազմական մելոդրամայով, Նիկոլայ Շչերբակովի «գանձ որոնողները» մանկական արկածային կատակերգությամբ, Իգոր Չերնիցկիի «Փոխպորուչիկ Ռոմաշով» ռազմական մելոդրամով, Հայաստանում քրիստոնեության ընդունման մասին պատմող «Խիստ երկիրը» վավերագրական ֆիլմով, Դմիտրի Արստախանի «Գիշերային պանդոկի լույսերը» մելոդրամով: Շաբաթը կավարտվի «Էլ ինչի մասին են խոսում տղամարդիկ» կատակերգությամբ:




























