Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 11.9% անկում, այնինչ շինարարությունն աճել է 24.5%-ով, արդյունաբերությունը՝ 10.8%-ով, ծառայությունները՝ 11%-ով, իսկ առևտուրը՝ 1%-ով։

Սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2026 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ընթացքի մասին հաշվետվության քննարկման ժամանակ, այս մասին հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 5.1%, իսկ հունվար-հունիս ամիսների միջին գնաճը՝ 4.6%:

«Ռեզիդենտների ավանդների աճը կազմել է 24.3%, իսկ վարկավորման աճը՝ 22.6%», — հավելել է Հովհաննիսյանը։